Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իվանկա Թրամփի հագուստի և կոշիկի բրենդը հեռացվել է խանութներից

Իվանկա Թրամփի հագուստի և կոշիկի բրենդը հեռացվել է խանութներից
04.02.2017 | 15:17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկային պատկանող հագուստի ու կոշիկի համանուն բրենդը վաճառքի ցածր ցուցանիշների պատճառով հեռացվել է մի շարք խանութներից՝ հաղորդում է The Independent-ը:

Վաճառքի ցածր ցուցանիշները պայմանավորված են ԱՄՆ-ում բրենդի դեմ հայտարարված համատարած բոյկոտով: 36-ամյա Իվանկա Թրամփի արտադրանքը բոյկոտել են նրա հոր ընդդիմախոսները, որ չէին ցանկանում 70-ամյա միլիարդատիրոջը տեսնել ԱՄՆ նախագահ: Իվանկա Թրամփի արտադրանքը վաճառելուց հրաժարվել է Nordstrom խանութների ցանցը, որը կազմակերպում է 2000-ից ավելի բրենդի վաճառք:

Դիտվել է՝ 1191

Մեկնաբանություններ