ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ Ֆլորիդայում ներկա է եղել ԱՄՆ Կարմիր խաչի գալա երեկոյին, հայտնում է The Daily Mail-ը: Ամենամյա միջոցառումն անցկացվել է Թրամփի Մառ-ա-Լագո շքեղ հանգստավայրում, որտեղ հավաքվել է գալա երեկոյի 700-ից ավելի մասնակից:
Հյուրերի շրջանում իր նրբաճաշակ ու գեղեցիկ տեսքով առանձնացել է 46-ամյա առաջին տիկինը, որ միջոցառման համար ընտրել է կազմվածքն ընդգծող վարդագույն զգեստ՝ համադրելով ճոխ ականջօղերով: Նախքան այդ լրագրողները ֆիքսել էին Թրամփի և նրա կնոջ ժամանումը Փալմ Բիչի միջազգային օդանավակայան: The Daily Mail-ը հավելում է, որ օդանավակայանում առաջին տիկնոջ տեսքը, ինչպես միշտ, ցնցող է եղել: Նա կրել է ալ կարմիր Givenchy զգեստ ու տափակ կոշիկներ: