ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ իրեն և արդարադատության նախարարությանը կհաջողվի շահել միգրացիոն հրամանագրի վերաբերյալ գործը՝ հայտնում է Reuters-ը:
«Մենք կհաղթենք: Հանուն երկրի անվտանգության մենք կհաղթենք»,- լրագրողներին ասել է Թրամփը Ֆլորիդա նահանգում՝ ի պատասխան հարցի՝ վստա՞հ է, որ իր վարչակազմին կհաջողվի հաղթել: ԱՄՆ արդարադատության նախարարությունը բողոքարկել է միգրացիոն հրամանագիրը կասեցնելու մասին դատարանի որոշումը: