Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սերգեյ Լավրով. Մենք չենք շտապեցնի Սիրիայի հարցով ժնևյան գործընթացը Աստանայի պատճառով

Սերգեյ Լավրով. Մենք չենք շտապեցնի Սիրիայի հարցով ժնևյան գործընթացը Աստանայի պատճառով
05.02.2017 | 18:02

Ռուսական կողմը չի ծրագրում շտապեցնել սիրիական կարգավորման հարցով ժնևյան գործընթացը Աստանայի կոնֆերանսից հետո՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք չենք ծրագրում շտապեցնել ժնևյան գործընթացը Աստանայի պատճառով: Մենք աջակցում ենք միջսիրիական բանակցությունների վերսկսմանը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրայի հովանու ներքո: Նախկինի պես համարում ենք, որ դրանց ձևաչափը պետք է լինի լայն, ներառական, ինչպես նախատեսված է ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևով»,- ասել է նա:

Լավրովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կոնկրետ միջոցներ է ձեռնարկում Ժնևում բանակցային գործընթացին նպաստելու ուղղությամբ, որն ազդակ է ստացել Աստանայում հանդիպման շնորհիվ:

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ