Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսաստանից պատժամիջոցների հանումը կախված կլինի ՈՒկրաինայի իրավիճակից

Ռուսաստանից պատժամիջոցների հանումը կախված կլինի ՈՒկրաինայի իրավիճակից
06.02.2017 | 11:14

ԱՄՆ-ը հակառուսական պատժամիջոցները հանելու հարցը կկապի միջազգային ասպարեզում, մասնավորապես ՈՒկրաինայում, Ռուսաստանի վարքագծի հետ՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը АВС հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Հեռուստահաղորդավարը հետաքրքրվել է, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կմնա՞ն ուժի մեջ, քանի դեռ ՌԴ-ն խախտում է ՈՒկրաինայի ինքնիշխանությունը։

«Այդ հարցի պատասխանը կստացվի առաջիկա ամիսներին։ Այդ ամենն ուղղակի կախված կլինի նրանից, թե մենք կտեսնե՞նք փոփոխություններ Ռուսաստանի վարքում»,- ասել է Փենսը։ Նա հիշատակել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վրա աշխատելու հնարավորության մասին: «Նախագահը հստակ հասկանալ է տվել, որ ներկայիս վարչակազմի գլխավոր առաջնահերթությունն է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ջախջախումը։ Ռուսաստանը նույնպես հետաքրքրված է արմատական իսլամական ահաբեկչության, հատկապես ԴԱԻՇ-ի դեմ պայքարով։ Եվ եթե մենք ունենք հնարավորություն համագործակցության համար, ես կարծում եմ՝ նախագահը կուսումնասիրի հարաբերությունների վերսկսման հեռանկարները»,- ասել է Փենսը։

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ