Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռումինիայում ցույցերը շարունակվում են

Ռումինիայում ցույցերը շարունակվում են
06.02.2017 | 18:25

Բուխարեստում հարյուր հազարավոր մարդիկ շարունակում են ցույցերը՝ չնայած կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել օրենքը, որը բողոքի ակցիաների պատճառ էր դարձել: Վիճահարույց օրենքը ապաքրեականացնում էր պաշտոնյաների չարաշահումները, եթե պատճառված վնասը 200 հազար լեյից կամ շուրջ 48 հազար դոլարից պակաս է: Ռումինացիները շարունակում են բողոքի ցույցերը՝ մտավախություն ունենալով, որ կառավարությունը պլանավորում է խմբագրել օրենքը և ուղարկել խորհրդարան հաստատման։

Ցույցերը շարունակվում են վեցերորդ օրը, մասնակիցներից շատերը պահանջում են կառավարության հրաժարականը։

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ