Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ այսօր, ժամը 9։16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
«Պարզվել է, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին FAW մակնիշի 3164L պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ 59-ամյա Ս. Ֆ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ՝ 37-ամյա Ա. Դ.-ն, 53-ամյա Ն. Պ.-ն, 47-ամյա Հ. Դ.-ն և 23-ամյա Ա. Հ.-ն հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ Ա. Դ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Հ. Դ.-ն, Ն. Պ.-ն և Ա. Հ.-ն տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար»,- ասված է ԱԻՆ հաղորդագրությունում: