Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իրանի ԱԳՆ. Թրամփին արձագանքելու հարցում չպետք է շտապել

Իրանի ԱԳՆ. Թրամփին արձագանքելու հարցում չպետք է շտապել
06.02.2017 | 18:36

Թրամփին արձագանքելու հարցում դեռ չպետք է շտապել՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին: Օրերս ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին անվանել էր ահաբեկչական երկիր՝ հայտարարելով, որ Իրանը կրակի հետ է խաղում և ամենևին էլ չի հարգում ԱՄՆ-ին:

Իրանի ԱԳ ներկայացուցիչն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Թրամփի հայտարարություններին, նշել է. «Դեռևս չպետք է շտապենք, պետք է համբերենք և տեսնենք, թե ԱՄՆ կառավարությունն ինչպես է ներքին խնդիրները կարգավորում, Եվրոպայի և աշխարհի հետ հարաբերություններում ինչ քայլեր է ձեռնարկում: Պետք է համբերել, քիչ խոսել և ավելի շատ հետևել իրադարձություններին»:

Դիտվել է՝ 525

Մեկնաբանություններ