Արարատի մարզում, այսօր՝ փետրվարի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են «Toyota Land Cruiser» մակնիշի 050 ԼԼ 55 համարանիշի, Suzuki մակնիշի 99 ՍՏ 303 համարանիշի, «ՎԱԶ 2106» մակնիշի 09 ԼԼ 837 համարանիշի և մեկ այլ «ՎԱԶ 2106» մակնիշի 34 QP 932 համարանիշի ավտոմեքենաները։ Toyota-ն պատկանում է Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին, վթարի պահին նա եղել է ավտոմեքենայում, մեկնում էր աշխատանքի։ Վթարի մեջ հայտնված մարզպետին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մեկ այլ մեքենայով նա հեռացել է վթարի վայրից։ Վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: