Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իրանում էներգետիկ նախագծերին ԱՄՆ ընկերությունների մասնակցությունը անհնար է դառնում

Իրանում էներգետիկ նախագծերին ԱՄՆ ընկերությունների մասնակցությունը անհնար է դառնում
07.02.2017 | 01:14

«ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուրբաթ օրը սահմանված նոր պատժամիջոցները անհնարին են դարձնում ամերիկյան ընկերությունների մասնակցությունը մեր երկրի տարածքում ծավալվող էներգետիկ նոր նախագծերին»,- Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության փոխնախարարը:

Նրա խոսքով, արևմտյան շատ ընկերություններ պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել Իրանի էներգետիկ ոլորտում: Դրանց թվում է աշխարհի վեց խոշորագույն նավթային ընկերություններից մեկը` բրիտանա-հոլանդական Royal Dutch Shell-ը:

Գերմանիայի ընտրություններում քրիստոնեա-դեմոկրատների՝ կանցլերի թեկնածուն կլինի Անգելա Մերկելը Սեպտեմբերին Գերմանիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում իշխող քրիստոնեա-դեմոկրատական միության` դաշնային կանցլերի թեկնածուն կանցլեր Անգելա Մերկելն է՝ որոշել են քրիստոնեա-դեմոկրատներն ու Բավարիայի Քրիստոնեա-սոցիալական միության ղեկավարները Մյունխենում խորհրդակցության ընթացքում:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ