Ադրբեջանական կողմը չեղարկել է նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանիի հետ։ ԵՄ կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Ալիևը հրաժարվել է Տայանիի հետ հանդիպումից այն պատճառով, որ այսօր Եվրախորհրդարանում քննարկվելու են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները։
Գործակալության փոխանցմամբ՝ նման ցուցադրական վարքը վկայում է, որ Բաքուն չի ցանկանում քննադատություն լսել իր հասցեին։ Եվրախորհրդարանի քննարկումներին մասնակցելու են ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալներ Էմին Միլին և Խադիջա Իսմայիլովան։