Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ հարկավոր չէ ժողովրդից խլել պետության ղեկավարի ընտրության իրավունքը: «Վրաստանի նախագահի ընտրությունների կարգը պետք է պահպանվի»,- հայտարարել է նա՝ մեկնաբանելով այդ կարգի հնարավոր փոփոխության մասին որոշ ԶԼՄ-ների հաղորդագրությունները:
Նրա խոսքով՝ նախագահին ընտրում են քաղաքացիները համընդհանուր, հավասար և ուղիղ ընտրական իրավունքի հիման վրա, և նա մինչ այժմ չի լսել ծանրակշիռ փաստարկներ, որոնք կհաստատեին «այդ իրավունքը մեկ ուրիշի» փոխանցելու արդյունավետությունը:
«Մենք պետք է հնարավորություն ունենանք որպես ընտրող ընտրելու երկրի նախագահին, և ծանրակշիռ փաստարկներ, թե ինչու նրանք պետք է մեզնից խլեն այդ իրավունքը և փոխանցեն ուրիշին, ես մինչ այժմ չեմ լսել»,- հայտարարել է Գեորգի Մարգվելաշվիլին «Իբերիա» հեռուստաընկերության եթերում: