Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ ողջունում է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ամերիկյան նոր վարչակազմի ձգտումը և կարծում է, որ դա օգուտ կբերի Եվրամիությանը:
«Մենք տեսանք ամերիկյան նոր վարչակազմի առաջին գործողությունները: Ես դրանք միասին չէի գնահատի, դրանք հարկավոր Է պարզորոշ տարբերակել: Հավանաբար, կարելի է առանձնացնել երկու թեմա: Առաջինը՝ փորձ է արվում ավելի լավ հարաբերություններ հաստատել Մոսկվայի հետ: Դրան ես, իհարկե, դրական եմ վերաբերվում: Եվրոպային դա նույնպես օգուտ կբերի»,- Բրյուսելում լրագրողներին հայտարարել է Կուրցը:
«Մյուս միջոցառումները, օրինակ, մի շարք պետությունների համար այցագրային սահմանափակումներ մտցնելը, որով մի շարք երկրներ կասկածի տակ են հայտնվել, ես, անտարակույս, չեմ ընդունում»,- հավելել է նա: