Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Մոսկվա այցի ընթացքում կքննարկվեն այնպիսի թեմաներ, ինչպես «սիրիական խնդիրները» և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Լևան Ջագարյանը: «Ռոհանիի այցը պլանավորվում է մարտի վերջին:
Ռուսական ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հիմնական հարցերը քաղաքական և առևտրա-տնտեսական ոլորտներում: Բացի այդ` անպայման ուշադրության կենտրոնում կլինի փոխգործակցությունը տարածաշրջանային օրակարգի առավել սուր հարցերով, ինչպես, օրինակ, իրավիճակը Աֆղանստանում, կասպիական խնդիրը և Ղարաբաղյան հակամարտությունը»,- հայտարարել է դեսպանը: