Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ-ի Վերաքննիչ դատարանը ներգաղթի սահմանափակումների վերաբերյալ Թրամփի հրամանագրի գործով նիստ կանցկացնի փետրվարի 7-ին

ԱՄՆ-ի Վերաքննիչ դատարանը ներգաղթի սահմանափակումների վերաբերյալ Թրամփի հրամանագրի գործով նիստ կանցկացնի փետրվարի 7-ին
07.02.2017 | 21:22

Սան Ֆրանցիսկոյի շրջանային վերաքննիչ դատարանը փետրվարի 7-ին նիստ է հրավիրել ներգաղթի ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի կասեցման դատավճիռը բեկանելու հարցով:

Վերաքննիչ դատարանը մերժել էր Արդարադատության նախարարության պահանջը` չեղյալ հայտարարել Սիեթլի դաշնային դատարանի վճիռը, որով կասեցվել էր Թրամփի հրամանագիրը` հիմնականում մահմեդական յոթ երկրներից ներգաղթը ժամանակավորապես սահմանափակելու, բոլոր փախստականների մուտքը երկիր կասեցնելու մասին:

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ