Իսրայելի խորհրդարանն օրինականացրեց Հորդանանի արևմտյան ափին՝ պաղեստինցիների հողերի վրա ապօրինի շուրջ 4 հազար տների կառուցումը: Օրինագիծը հավանության է արժանացել 60 կողմ, 52 դեմ հարաբերակցությամբ:
Համաձայն փաստաթղթի՝ պաղեստինցիները, որ ի սկզբանե այդ հողերի վրա սեփականություն ունեն, փոխհատուցում կստանան՝ կամ գումարի տեսքով, կամ էլ՝ այլ հողակտորի: Պաղեստինի իշխանություններն արգելում են պաղեստինցիներին հող վաճառել Իսրայելին, հակառակ դեպքում նրանց սպառնում է մահապատիժ:
Ավելի վաղ օրենքի նախագիծը քննադատվել էր Իսրայելում ու աշխարհում:
Պաղեստինցիները արդեն դատապարտել են, նրանք գտնում են, որ դա հանգեցնելու է տարածաշրջանում ավելի մեծ ապակայունացման և քաոսի: