Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Յունկերի օրվա լավ մասը

Յունկերի օրվա լավ մասը
07.02.2017 | 21:30

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին կատակով ակնարկել է Եվրամիության դժվար հարաբերությունները: «Շնորհակալություն, Ձեզ լավ օր եմ մաղթում», - երկուշաբթի Բրյուսելում մամուլի ասուլիսի ավարտին, լրագրողներին դիմելով, ասել է Յունկերը` հավելելով. - «Իսկ ես այժմ գնում եմ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման, այնպես որ օրվա լավ մասն արդեն ավարտված է»: Reuters-ի հետ զրույցում ադրբեջանցի պաշտոնյաները չեն մեկնաբանել Ժան-Կլոդ Յունկերի խոսքերը: Ադրբեջանի նախագահի խոսնակը, սակայն, ասել է, որ Յունկերը և Ալիևը քննարկել են էներգետիկայի և տնտեսության ոլորտում համագործակցությունը, Եվրահանձնաժողովի նախագահը կարևորել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հարցը:


Իլհամ Ալիևը Բրյուսելում է Ադրբեջան - Եվրամիություն հարաբերությունները, ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու նպատակով կառուցվելիք նոր գազամուղների հարցը քննարկելու նպատակով: Նրա այցից առաջ իրավապաշտպան 7 տասնյակ կազմակերպություններ համատեղ նամակով դիմել էին ԵՄ պաշտոնյաներին՝ հորդորելով Ալիևից հստակ և ընդարձակ բարեփոխումներ պահանջել ժողովրդավարության ոլորտում:

Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ