Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատարանի առաջ կկանգնի 2012-ին իր նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման մեղադրանքով՝ հաղորդում է Reuters-ը:
Բացի նախկին նախագահից դատարանի առաջ կկանգնեն ևս 13 մարդ: Քննության վարկածով, կասկածյալները զգալիորեն գերազանցել են ընտրարշավի ֆինանսավորման սահմանված առավելագույն չափը՝ 22.5 մլն եվրոյի փոխարեն ներդրվել է առնվազն 40 մլն եվրո, այդ գործողության զգալի մասը կատարվել է «Բիգմալիոն» գովազդային ֆիրմայի միջոցով: Սարկոզին կասկածվում է, որ չէր կարող տեղյակ չլինել թույլատրելի չափի գերազանցման մասին: