Իրանը ԱՄՆ–ի սպառնալիքներին կպատասխանի 1979-ի իսլամական հեղափոխության տարեդարձի օրը՝ ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։
«Ոչ մի թշնամի չի կարող կաթվածահար անել իրանցի ժողովրդին։ Իրանցիներն այդ սպառնալիքներին կպատասխանեն ուրբաթ (1979-ի իսլամական հեղափոխության տարեդարձի օրը)», - ասել է Խամենեին։