Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Fox News-ի լրագրողը խոստանում է Պուտինից ներողություն խնդրել 6 տարուց

Fox News-ի լրագրողը խոստանում է Պուտինից ներողություն խնդրել 6 տարուց
07.02.2017 | 21:46

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը կսպասի մինչև 2023-ը Fox News հեռուստաընկերության լրագրող Բիլ Օ’Ռայլիի ներողությունը լսելու համար: «Մենք շատ բարի և շատ համբերատար ենք. օրացույցում կնշենք 2023-ը և այդ հարցով դեռ կվերադառնանք նրա մոտ», - ասել է Պեսկովը: Օ’Ռայլին հայտարարել է, որ պատրաստ է ներողություն հայցել Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած իր խոսքերի համար, սակայն 2023-ից ոչ շուտ: Թե ինչու է ընտրել հենց այդ թվականը՝ Օ’Ռայլին չի պարզաբանել։ «Ես աշխատում եմ ներողության վրա, սակայն դա կարող է որոշակի ժամանակ խլել», - փետրվարի 7-ին հեռուստաեթերում ասել է Օ’Ռեյլին:

Հեռուստահաղորդավարը պարզաբանել է, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում Պուտինին մարդասպան անվանելով: Օ’Ռեյլիի խոսքերով՝ Պուտինի «դաժան պատմության մասին իմանալ» ցանկացողները կարող են ընթերցել iWar գիրքը, որի հեղինակը The Washington Times սյունակագիր Բիլլ Գերցն է: Գրքում ներկայացված են Ռուսաստանի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան հանգամանքները:

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ