Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Շոտլանդիայի խորհրդարանը դեմ Brexit-ը սկսելուն

Շոտլանդիայի խորհրդարանը դեմ Brexit-ը սկսելուն
08.02.2017 | 12:10

Շոտլանդիայի խորհրդարանը երեքշաբթի դեմ է քվեարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը սկսելուն՝ հաստատելով, որ Շոտլանդիան մնում է եվրոպամետ տարածաշրջան:

Քվեարկությունը հետևանք չի ունենա, քանի որ Գերագույն դատարանը վերջերս որոշել է, որ Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածի գործարկման համար բրիտանական կառավարությանը հարկավոր է միայն բրիտանական խորհրդարանի հավանությունը օրինագծին, իսկ տարածաշրջանային խորհրդարանների համաձայնհամաձայնություն չի պահանջվում:


Փետրվարի 1-ին Brexit-ի մեկնարկի օրինագծին երկրորդ ընթերցմամբ հավանությոն է տվել Համայնքների պալատը: Վերջնական քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 8-ին, որից հետո օրինագիծը կուղարկվի Լորդերի պալատ դիտարկման:

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ