Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մակրոնը Ֆրանսիայի ընտրապայքարի առաջատարն է

Մակրոնը Ֆրանսիայի ընտրապայքարի առաջատարն է
08.02.2017 | 12:11

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը առաջ կանցնի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենից, եթե մայիսին կայանալիք ընտրություններում նրանք պայքարեն նախագահի պաշտոնի համար, IFOP հետազոտական խմբի հարցման տվյալներն է մեջբերում Reuters-ը:

Եթե թեկնածուներն անցնեն երկրորդ փուլ, երկրորդ փուլում Մակրոնը կհավաքի ձայների 64%-ը, Մարին Լե Պենը` 36: Հարցման համաձայն՝ «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության նախագահ Ֆրանսուա Ֆիյոնը կհավաքի ձայների 18%-ը:

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ