ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայքլ Պոմպեոն վաղն աշխատանքային այցով կայցելի Թուրքիա, հաղորդում է CNN Turk-ը:
Սա կլինի Պոմպեոյի առաջին արտասահմանյան այցը պաշտոնը ստանձնելուց հետո: Այցի շրջանակում Պոմպեոն կհանդիպի թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, թուրքական կողմը նախատեսում է քննարկել գյուլենականների դեմ պայքարի հարցը: