Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լապշինինը Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարանում է

Լապշինինը Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարանում է
08.02.2017 | 21:03

Բելառուսից Բաքու արտաքսված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը տեղափոխվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարան՝ հաղորդում է Trend-ը:

Լապշինը Մինսկից Բաքու է տեղափոխվել հատուկ չվերթով` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Օդանավակայանում նրան դիմավորել են մի խումբ լրագրողներ, Լապշինը որևէ մեկնաբանություն չի տվել:

Դիտվել է՝ 688

Մեկնաբանություններ