Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսաստանը հիասթափված է Բելառուսի որոշումից

Ռուսաստանը հիասթափված է Բելառուսի որոշումից
08.02.2017 | 21:06

Ռուսական կողմը խոր հիասթափությունն է հայտնել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու Բելառուսի երեկվա որոշումից։ Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ որոշումը հակասում է ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն։

«Մենք մտադիր ենք և պետք է հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկենք մեր քաղաքացու օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու, նրան շուտափույթ իր ընտանիք վերադարձնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ