Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արմեն Խաչատրյան. Պետք է փորձենք այս վիճակից դուրս գալու լավագույն ճանապարհը գտնել

Արմեն Խաչատրյան. Պետք է փորձենք այս վիճակից դուրս գալու լավագույն ճանապարհը գտնել
08.02.2017 | 21:31

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը դեսպանատան և անձամբ իր թերացումը չի տեսնում բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելը կանխել չկարողանալու հարցում:
«Ազատության» հետ հեռախոսազրույցում Խաչատրյանը, հակադարձելով, իր բնորոշմամբ, «նման խնդիրներում ոչ կոմպետենտ մարդկանց» մեղադրանքներին, ասաց՝ «Դեսպանատունը սույն պարագայում ոչինչ չէր կարող անել, բացի [Բելառուսի] արտգործնախարարությունում հարցը բարձրացնելուց և Երևանի պաշտոնական արձագանքը փոխանցելուց»: Բելառուսում Հայաստանի դեսպանը հետևյալ հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում՝ անգամ Իսրայելի վարչապետն ու Ռուսաստանի արտգործնախարարը, չնայած գործադրած ջանքերին, չկարողացան կանխել իրենց երկրների քաղաքացի լրագրողին Բաքվին հանձնելը, «մեր դեսպանատունն ի՞նչ կարող էր անել»:

«Չեմ ուզում այժմ հեռախոսով շատ բաներ ասել, բայց այս երկիրը [Բելառուսը] դուք լավ ճանաչում եք»,- հավելեց դեսպանը: Արմեն Խաչատրյանը նաև ասաց, որ թեև ինքը Բելառուսի պատկան կառույցներին ներկայացրել է Լապշինին Ադրբեջանին փոխանցելու հնարավոր հետևանքները՝ օրինակ բերելով տարիներ առաջ Հունգարիայում հայ սպայի դաժան սպանության փաստն ու հետագայում Ադրբեջանում մարդասպանի հերոսացումը, իրեն ոչինչ չեն պատասխանել: Եվ այնուամենայնիվ, չնայած լապշինի հարցում Մինսկի վարքագծին, Խաչատրյանը ճիշտ չի համարում, իբրև դեմարշ, Բելառուսից Հայաստանի դեսպանի հետկանչն ու այլ նմանատիպ քայլերը:

«Մենք պետք է պահպանենք դիվանագիտական հարաբերությունները, որովհետև միջազգային մի շարք կառույցներում մենք իրար հետ ենք, պետք է փորձենք այս վիճակից դուրս գալու լավագույն ճանապարհը գտնել»,- «Ազատության» հետ զրույցում, ասաց Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը:

Դիտվել է՝ 1330

Մեկնաբանություններ