Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ալիևը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին բլոգերի արտահանձնման համար

Ալիևը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին բլոգերի արտահանձնման համար
09.02.2017 | 14:57

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ զանգահարել է Բելառուզի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, հաղորդում է Minval.az ադրբեջանական կայքը:


Ադրբեջանի նախագահը երախտագիտություն է հայտնել բելառուսական կողմին և անձամբ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ «Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցում արդարացի դիրքորոշում ցուցաբերելու և վճռական քայլերի համար» և դա գնահատել որպես «Ադրբեջանի և Բելառուսի բարեկամական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության դրսևորում»:

Դիտվել է՝ 393

Մեկնաբանություններ