Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բելառուսը կդառնա՞ Պուտինի հաջորդ զոհը

Բելառուսը կդառնա՞ Պուտինի հաջորդ զոհը
09.02.2017 | 15:47

Բելառուսի խարխուլ տնտեսությունն ընկղմվել է անարդյունավետ պլանային մոդելի մեջ, տարիներ շարունակ Լուկաշենկոյին մնալ ջրի երեսին հնարավորություն է տվել Կրեմլի օգնությունը՝ գրում է ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին վերլուծաբան Ջոն Շինդլերը The Observer-ում:

Վլադիմիր Պուտինը վաղուց է սիրաշահում Մինսկին վարկերի, ռուսական վառելիքի ցածր գների միջոցով՝ փոխարենը ստանալով բուֆերային պետություն, որը Ռուսաստանը պաշտպանում է ՆԱՏՕ-ից և Արևմուտքից: Իրականում Կրեմլը վաղուց Բելառուսին համարում է ոչ ավելին, քան Ռուսաստանի շարունակություն պաշտպանության առումով:

Երկար տարիներ Մոսկվային և Մինսկին կապել են սերտ հարաբերությունները պաշտպանության և հետախուզության ոլորտներում, իսկ ՌԴ-ի և Բելառուսի զինված ուժերի համատեղ զորավարժանքները սովորական են դարձել: Սակայն վերջին մի քանի տարիներին Լուկաշենկոն լուռ հեռանում է իր նախկին հովանավորից՝ փորձելով զգուշորեն բարելավել հարաբերություններն Արևմուտքի հետ, ինչի համար առանցքային խթան էր Կրեմլի ֆինանսական օգնության նվազումը, էժան նավթի մատակարարումների կրճատումը: Այժմ Մոսկվայի և Մինսկի հարաբերությունները լայնամասշտաբ ճգնաժամի սահմանին են: Անցած շաբաթ Լուկաշենկոն հայտարարեց, որ Պուտինի նախատեսած ավիաբազան Բելառուսում չի կառուցվի: Ի պատասխան՝ Ռուսաստանը սահմանային անցակետ հիմնեց Բելառուսի հետ սահմանին:


Լուկաշենկոն մտավախություն ունի, որ դժգոհ Կրեմլը կարող է փորձել տապալել իր ռեժիմը՝ փոխարինելով ավելի զիջող ռեժիմով: Լուկաշենկոյի մտավախությունները ամբողջությամբ հիմնովին են, և նրա վիճակն էլ ավելի է բարդացնում, որ նա չի կարող հստակ իմանալ, թե Մինսկում ով է իր կողմից: Հեղինակը հիմնվում է Արսենի Սիվիցկիի՝ Ռազմավարական և արտաքին քաղաքական հետազոտությունների բելառուսական կենտրոնի տնօրենի հարցազրույցի վրա, որի խոսքով՝ Պուտինը կարող է օգտվել Վաշինգտոնում ստեղծված քաոսային վիճակից, որ գործողություններ ծավալի Լուկաշենկոյի դեմ՝ սկսած ռուսական հետախուզության ահաբեկող գործողություններից մինչև տոտալ ներխուժում: Եվ այդ ժամանակ բարդ հարց է ծագում՝ ի՞նչ կանի Սպիտակ տունը: Բելառուսը ՆԱՏՕ-ի անդամ չէ և չի կարող բացահայտ օգնություն սպասել Պուտինից պաշտպանվելու համար՝ գրում է հոդվածագիրը: Associated Press գործակալության հրապարակման համաձայն՝ ազգային անվտանգության հարցերով Թրամփի օգնականները տեղեկություններ էին փնտրում Լեհաստանի կողմից Բելառուս ներխուժման վերաբերյալ: Պետք է հաշվի առնել, որ Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է և չի ներխուժել Բելառուս:


Սպիտակ տունը կամ առանց մտածելու կրկնում է ռուսական ֆեյք լուրերը, կամ միտումնավոր Կրեմլի ապատեղեկատվությունը հասցնում է ԱՄՆ հետախուզությանը՝ ասվում է հոդվածում: Այս տարբերակներից ոչ մեկը լավ բան չի կանխորոշում Եվրոպայի անվտանգության և կայունության համար: Բելառուսը տեղակայված է ՆԱՏՕ-ի սահմանների վրա, ոչ թե Ղրիմի կամ Արևելյան Ուկրաինայի նման, և հավանականությունը, որ այդտեղ ռազմական ճգնաժամը վերահսկողությունից դուրս կգա և վտանգավոր հետևանքներ կունենա, իրատեսական է: Բոլոր կողմերի համար ավելի լավ կլինի, եթե ճգնաժամը կանխվի մինչև սկսվելը՝ գրում է Շինդլերը:

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ