Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բելառուսի ԱԳՆ. Լապշինին արտահանձնելիս մենք բարեխղճորեն կատարել ենք միջազգային պարտավորությունները

Բելառուսի ԱԳՆ. Լապշինին արտահանձնելիս մենք բարեխղճորեն կատարել ենք միջազգային պարտավորությունները
09.02.2017 | 15:50

Բելառուսը բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելիս բարեխղճորեն կատարել է միջազգային պարտավորությունները՝ լրագրողներին ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը, հայտնում է ԲԵԼՏԱ–ն։


«Արտահանձնումը բացառապես իրավական հարթությունում գտնվող հարց է։ Բելառուսը բարեխղճորեն կատարել է իր միջազգային պարտավորությունները՝ իրավական օգնություն ցուցաբերելու միջազգային պայմանագրին համապատասխան։ Պայմանագրերը պետք է կատարվեն»,– ասել է Միրոնչիկը։

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ