Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը սպասում է իշխանությունների թույլտվությանը Ալեքսանդր Լապշինին այցելելու համար:
Բաքվում ՌԴ դեսպանատնից հայտնել են, որ փետրվարի 8-ին դեսպանատունը նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ–ին՝ խնդրելով հյուպատոսական բաժնի աշխատակիցներին թույլ տալ այցելել ՌԴ քաղաքացի Ա.Վ. Լապշինին ՌԴ եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ Հյուպատոսական կոնվենցիային համաձայն։ Իշխանությունները պարտավոր են նման թույլտվություն տալ 3 օրում։ Պատասխան դեռեւս չի ստացվել։