Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բաքուն պատրաստ է ԼՂ հարցով եռակողմ հանդիպմանը

Բաքուն պատրաստ է ԼՂ հարցով եռակողմ հանդիպմանը
09.02.2017 | 22:56

Բաքուն պատրաստ է մասնակցել ԼՂ խնդրով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանը, սակայն, այդ հանդիպման կոնկրետ ժամկետների առաջարկներ դեռևս չկան՝ РИА Новости-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

«Այդ գաղափարը հնչել է, երբ ես Մոսկվայում էի: Սերգեյ Լավրովը առաջարկեց անցկացնել նման հանդիպում: Պատասխանեցի՝ խնդրեմ, ես պատրաստ եմ»,- հավելել է Մամեդյարովը:

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ