ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա միայն ձևաչափի ու ժամկետների հաստատումից հետո:
Դեռևս ժամկետը հստակեցված չէ՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Որոշ երկրներ իրենց տարածքներն են առաջարկել հանդիպման համար՝ այդ թվում` Իսլանդիան, Սլովենիան: Պուտինի ու Թրամփի հանդիպումը կարող է կայանալ 2017-ի հուլիսին՝ մինչև G20 գագաթաժողովը: