Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է Ազգային մեծ ժողովի ուղարկած սահմանադրական փոփոխությունների առաջարկը, որը հավանության արժանանալու դեպքում կփոխի երկրի կառավարման ձևը՝ խորհրդարանականից դառնալով նախագահական:
Այժմ օրենքն ուղարկվել է Թուրքիայի վարչապետի աշխատակազմ՝ հրապարակման համար: Հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական փոփոխություններին, որը ենթադրում է կառավարման խորհրդարանական մոդելից անցում նախագահականի: