Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՀՀ ԱԻՆ-ը երկրաշարժ է գրանցել Թուրքիայում

ՀՀ ԱԻՆ-ը երկրաշարժ է գրանցել Թուրքիայում
11.02.2017 | 15:24

Փետրվարի 10-ին, տեղական ժամանակով ժամը 16:27-ին (Գրինվիչի ժամանակով` 12:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 39.770 և արևելյան երկայնության 42.500 աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիա, Ալաշկերտ քաղաքից 19 կմ դեպի հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:


Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել:

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ