ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թամփի հետ հանդիպմանը:
«Ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Սլովենիային՝ հանդիպումը կազմակերպելու պատրաստակամության համար: Մենք պատրաստ ենք դրան»,- ասել է Պուտինը՝ այցով Ռուսաստանում գտնվող Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորի հետ բանակցություններին հաջորդած մամլո ասուլիսին, հավելելով, որ հանդիպման վայրի ընտրությունը չի կարող միայն ռուսական կողմի ցանկությամբ որոշվել: Առայժմ ոչինչ չի հաղորդվում երկու նախագահների հանդիպման հնարավոր ժամկետների մասին: