Փետրվարի 11-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը: Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Իջևան-Սարիգյուղ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, Կոտայքի Աբովյան քաղաքներում, Արարատի և Սյունիքի մարզերում առկա է մառախուղ:
Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Կոտայքի Աբովյան, Արագածոտնի Ապարան, Արագած քաղաքներում, Արարատի Արտաշատ, Վեդի, Վանաձոր-Ստեփանավան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին ձյուն է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: