Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփը դիտարկում է նոր ներգաղթային հրամանագիր ստորագրելու տարբերակը՝ արգելափակվածի փոխարեն

Թրամփը դիտարկում է նոր ներգաղթային հրամանագիր ստորագրելու տարբերակը՝ արգելափակվածի փոխարեն
11.02.2017 | 15:42

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է իմիգրացիոն նոր հրամանագիր արձակելու հարցը՝ դատական կարգով կասեցված՝ հունվարի 27-ի հրամանագրի փոխարեն։ Չնայած երկու տարբեր դատական ատյաններում պարտությանը՝ Թրամփը պնդել է, որ իր հրամանագիրը օրինական է։


«Դժբախտաբար այս ամենը ժամանակ է պահանջում, բայց մենք կշահենք այդ ճակատամարտը։ Մենք նաև այլընտրանքային տարբերակներ ենք քննարկում, այդ թվում՝ նոր հրամանագրի ստորագրումը», - նախագահական օդանավում իր հետ ճանապարհորդող լրագրողների հետ զրույցում ասել է նա։


ԱՄՆ նախագահի նախկին հրամանագիրը՝ մահմեդական 7 երկրների քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքն արգելելու և փախստականների ներհոսքը կասեցնելու վերաբերյալ, փետրվարի 3-ին արգելափակեց Սիեթլի դաշնային դատարանը, փետրվարի 9-ին Սան Ֆրանցիսկոյի վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց ստորին ատյանի դատարանի վճիռը՝ մերժելով Թրամփի վարչակազմի ներկայացրած բողոքը։


«Անվտանգության նկատառումներից ելնելով մենք պետք է հնարավորինս արագ գործենք», - հայտարարել է Թրամփը, կարծիք հայտնելով, որ նոր հրամանագրի արձակումը դիտարկում է որպես լավագույն տարբերակ։ ԱՄՆ նախագահը նշել է, որ նոր հրամանագիրը կարող է հնի վերախմբագրված տարբերակը լինել՝ «որոշ փոքրիկ փոփոխություններով՝ նկատի ունենալով Վերաքննիչ դատարանի վճիռը»։

Դիտվել է՝ 865

Մեկնաբանություններ