ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե Իրանի նախագահը «լավ կանի՝ ավելի զգույշ լինի», երբ Հասան Ռոհանին քննադատել է ԱՄՆ-ին և մեղադրել «պատերազմ հրահրելու» մեջ։ «Մենք կդիմագրավենք նման սադրիչ քայլերին», - 1979-ի Իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ Թեհրանում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասել էր Իրանի նախագահը։
«Մեր ազգը զգոն է և կստիպի բոլոր նրանց, ովքեր սպառնում են Իրանին, ափսոսալ դրա համար։ Իրանի ժողովրդի հետ պետք է հարգանքով խոսել», - շեշտել էր Հասան Ռոհանին։ Այս հայտարարություններին հակադարձելով՝ Թրամփը նախագահական օդանավով իր հետ ճանապարհորդող լրագրողներին ասել է, թե՝ Իրանի նախագահը «լավ կանի՝ ավելի զգույշ լինի»։