Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն ԱՄՆ Պետդեպարտամենտում պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպումից հետո ասել է, որ պետքարտուղարը Վաշինգտոնի «լիակատար աջակցությունն է հայտնել» Վրաստանի անկախության ու տարածքային ամբողջականության հարցում։
«Մենք, իհարկե, խոսեցինք ռուս-վրացական հակամարտության, օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի մասին, և մենք հերթական անգամ ստացանք ԱՄՆ լիակատար աջակցությունը մեր տարածքային ամբողջականության և անկախության հարցում», - լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի արտգործնախարարը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու մասին, ինչպես նաև Մոսկվայի հետ լավ հարաբերություններ ունեցող Թիլերսոնի՝ ExxonMobil-ի նախկին ղեկավարի նշանակումը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում մտահոգություններ էր առաջացրել Վրաստանում, որի անջատական երկու տարածքները՝ Աջարիան և Հյուսիսային Օսիան վայելում են Ռուսաստանի աջակցությունը։