Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն ավտովթարի է ենթարկվել, նրա վիճակը կայուն է: Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 10-ին, Լեհաստանի հարավում գտնվող վարչապետի հայրենի քաղաքի՝ Օսվենցիմի ճանապարհին:
Մայրուղու վրա նրա ավտոշարասյան վրա է ընթացել մեկ այլ ավտոմեքենա, խույս տալու համար վարչապետի լիմուզինը դուրս է եկել ճանապարհից և բախվել ծառին: Ավտովթարի պատճառ դարձած «Ֆիատ» մակնիշի մեքենայի 21-ամյա վարորդը գտնվել է սթափ վիճակում: Բեատա Շիդլոն ուղղաթիռով տեղափոխվել է Վարշավա: Նրա խոսնակի և բժիշկների փոխանցմամբ` վարչապետի վնասվածքները ծանր չեն: