Գերմանիայի 12-րդ նախագահի ընտրությունները կանցկացվեն փետրվարի 12-ին Գերմանիայի մայրաքաղաքում: Նախագահին կընտրի դաշնային ժողովը, որ բաղկացած է Բունդեսթագի 630 պատգամավորից և երկրի դաշնային հողերի 630 ներկայացուցիչներից: Ընտրվելու համար անհրաժեշտ է առնվազն 631 ձայն:
Այս գումարման դաշնային ժողովում բացարձակ մեծամասնություն է կազմում Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների բլոկը, որը ներկայացնում է 539 հոգի, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնում է 384 պատգամավոր: Հիմքեր կան ենթադրելու, որ Գերմանիայի նախկին ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, որն առաջադրվել է նախագահի թեկնածու իշխող կոալիցիայից, նախագահ կընտրվի առաջին փուլում: