ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ստամբուլում առաջին երկկողմ հանդիպման շրջանակներում քննարկել են իրավիճակը Սիրիայում, Իրաքում և Կիպրոսում:
«Գլխավոր քարտուղարը և Թուրքիայի նախագահը քննարկել են իրավիճակը Սիրիայում և հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ հետագա քաղաքական ճիգերը»,- տեղեկացվել է ՄԱԿ-ի մամլո ծառայությունում: Գուտերեշը շնորհակալություն է հայտնել «հաջակցություն ժնևյան պրոցեսի» Աստանայում անցկացված կոնֆերանսի: Նա «ընդգծել է Սիրիայում ահաբեկիչների և ծայրահեղականների դեմ պայքարելու անհրաժեշտությունը»՝ նշելով, որ ճիգերը «հաջողությամբ չեն պսակվի առանց երկրի ժողովրդի կողմից հաստատված քաղաքական որոշման»: