Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Տոկիոն և Վաշինգտոնը կշարունակեն ամրապնդել իրենց կապը:
«Նախագահ Թրամփի հետ իմ հանդիպման ժամանակ նա ինձ հավաստիացրեց, որ ԱՄՆ-ը Ճապոնիային միշտ 100 %-ով կաջակցի, և իր վճռականությունն ու կողմնակցությունը ցույց տալու համար նա հիմա այստեղ ինձ հետ է»,- ասել է Աբեն: «Մենք պատրաստվում ենք հետագայում էլ ամրապնդել մեր դաշինքը»,- հավելել է Աբեն: