Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրքմենստանում նախագահ են ընտրել

Թուրքմենստանում նախագահ են ընտրել
13.02.2017 | 12:07

Թուրքմենստանում երեկ նախագահական ընտրություններ էին։ Նախագահի պաշտոնում ինը թեկնածու էր առաջադրված։ 2016-ին Սահմանադրության փոփոխությունից հետո երկրում նախագահական առաջին ընտրությունն է։ Ըստ նոր Սահմանադրության՝ նախագահը կղեկավարի ոչ թե 5, այլ 7 տարի։


Ենթադրվում է, որ գործող ավտորիտար նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը կվերընտրվի և, ըստ փոխված Սահմանադրության, ևս յոթ տարով կերկարաձգի իշխանությունը էներգակիրներով հարուստ երկրում:


ՈՒթ թեկնածուների մասնակցությունը ընտրություններին պայքարի տեսք տալու ցուցադրություն է ընկալվում: Թուրքմենստանում 25 տարում անցկացված բոլոր ընտրությունները կեղծված են, երկրում չկա իրական ընդդիմություն, հասարակությունը ճնշված է, անկախ մամուլ գործնականում գոյություն չունի:


Նախորդ ընտրություններում Բերդիմուխամեդովը հաղթել էր՝ ստանալով ձայների 97 տոկոսը:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ