Գերմանիայի նախագահ է ընտրվել նախկին ԱԳ նախարար, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Գերմանիայի նախագահին ընտրում է Դաշնային ժողովը, որը կազմված է Բունդեսթագի 630 պատգամավորներից և դաշնային հողերի 630 ներկայացուցիչներից: Ընտրվելու համար Շտայնմայերը պետք է առաջին փուլում 631 ձայն ստանար: Նրա թեկնածության օգտին 931 մարդ է քվեարկել:
Շտայնմայերը հենց սկզբից նախագահի գլխավոր թեկնածուն էր համարվում: Գործող նախագահ Յոահիմ Գաուկը հրաժարվել էր նոր ժամկետով առաջադրել թեկնածությունը՝ վկայակոչելով տարիքը. նա 77 տարեկան է:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն արդեն շնորհավորել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին` Գերմանիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Ավելի վաղ ներկայացված սոցհարցման արդյունքներով, գերմանացիների կեսից ավելին կարծում է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը երկրի լավ ղեկավար կլինի: Նախագահական ընտրություններից անմիջապես առաջ հրապարակված սոցիոլոգիական հարցումների համաձայն, այդ կարծիքին է գերմանացիների 59 %-ը: Միևնույն ժամանակ հարցվածների 19 %-ը վստահ է հակառակում: