Բելառուսում փետրվարի 12-ից ուժի մեջ է մտել առանց այցագրի ռեժիմը 80 պետությունների քաղաքացիների համար, այդ թվում` ԵՄ 28 անդամ-երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Բրազիլիայի, Մեքսիկայի, Չինաստանի և Ճապոնիայի։ Երկրների ամբողջական ցուցակը հրապարակված է Բելառուսի ԱԳՆ կայքում:
Այդ 80 պետությունների քաղաքացիները կարող են Բելառուս ժամանել առանց այցագրի 5 օրով՝ տարվա ընթացքում անսահմանափակ անգամներ, սակայն միայն Մինսկի օդանավակայանով։ Մուտքի համար անհրաժեշտ է ունենալ անձնագիր, գումար (անձը 25 եվրոյից ոչ պակաս) և ապահովագրություն։