ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքի նկատմամբ ամերիկացիների գոհունակության վարկանիշը նվազել է՝ 45 տոկոսից 40-ի՝ երդմնակալությունից հետո 20 օրում՝ վկայում են հասարակական կարծիքի Gallup ինստիտուտի տվյալները։
Դժգոհության վարկանիշը, հակառակը, աճել է՝ հասնելով 55 տոկոսի։
2009 թվականին Օբամայի կառավարման առաջին օրը նրա աշխատանքը դրական էր գնահատել ամերիկացիների 68 տոկոսը, բացասական՝ միայն 12 տոկոսը, իսկ 20 օր անց հարաբերակցությունը կազմել էր արդեն 62 տոկոս ընդդեմ 25 տոկոսի։ Օբամայի հեռանալուց առաջ նրա վարկանիշը կազմել էր 59 տոկոս՝ ընդդեմ դժգոհողների 37 տոկոսի։ Gallup-ի ամենօրյա հեռախոսային հարցումներին մասնակցում է ԱՄՆ-ի չափահաս1500 բնակիչ։