ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնադ Թրամփը կհանդիպեն Գերմանիայում՝ G-20 գագաթնաժողովի ժամանակ։ Ավելի վաղ հանդիպման պայմանավորվածություն չկա՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով երկու նախագահների հնարավոր հանդիպման հարցին։
«Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին դեռևս հստակ ոչինչ չկա, նաև դեռևս չկան մշակված ժամկետներ։ Այս տարվա հուլիսին Գերմանիայում կլինի G-20 գագաթնաժողովը, որտեղ, այսպես թե այնպես, նախագահները կհանդիպեն»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։