Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Դավիթ Տոնոյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
14.02.2017 | 18:08

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության առաքելության ներկայացուցիչներին՝ աղետների ռիսկի կառավարման մասնագետ և առաջադրանքի թիմի ղեկավար Տաֆաձվա Դուբեի և Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի տեղացի համակարգող Արա Նազինյանի գլխավորությամբ: Հանդիպման նպատակն էր նախանշել համագործակցությունը երկու կառույցների միջև «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» շրջանակներում: Քննարկվեցին Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության մշակման ուղղություններն ու խնդիրները:

Ծրագրով նախատեսվում է իրականացնել հավանական սեյսմիկ ռիսկի գնահատում, սեյսմիկ ռիսկի քարտեզագրում՝ հետագայում հավաքագրված տվյալները շինարարական նորմերի ուղենիշում կիրառելու նպատակով: Կողմերը քննարկեցին նաև ռիսկերի կառավարման կարողությունների ուսումնասիրության ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք ներառում են՝ աղետների հետևանքով Հայաստանում հնարավոր ֆինանսական ռիսկերի հաշվառումը, ֆինանսական դիմակայունության հիմնախնդիրները, աղետների վերացման համար կիրառվող բյուջետային հնարավոր մեխանիզմները: Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին ՀՀ ԱԻՆ և Համաշխարհային բանկի համագործակցության ծրագրերի փաթեթի ընդլայնման հնարավորությունները:

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ