Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրք սպաները քաղաքական ապաստան են խնդրել Նիդերլանդներից

Թուրք սպաները քաղաքական ապաստան են խնդրել Նիդերլանդներից
14.02.2017 | 18:09

Մի խումբ թուրք զինվորականներ, որոնք Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո հրաժարվել են վերադառնալ հայրենիք, ընտանիքների հետ Նիդերլանդներից քաղաքական ապաստան ստանալու դիմում են խնդրել՝ հաղորդում է BBC-ին: Նիդերլանդների փախստականների և քաղաքացիության գրասենյակը սպաներին և նրանց ընտանիքներին թույլատրել է 18 ամսով մնալ երկրում, քանի դեռ քննվում են նրանց քաղաքական ապաստան տրամադրելու դիմումները: Հոլանդական NRC պարբերականը հայտնել է, որ զինվորականները, որոնց թիվը չի հստակեցվում, մերժել են Անկարա վերադառնալու թուրքական կողմի կոչը:

Որպես իրենց որոշման պատճառ նրանք ընդգծել են, որ Թուրքիայում չի մնացել արդար դատավարության հնարավորություն: Նիդերլանդների իշխանությունները դրական չեն տրամադրված զինվորականներին վերադարձնելու Թուրքիայի պահանջի նկատմամբ: NRC-ին հարցազրույց տված թուրք պաշտոնյաները զինվորականներին «արդար դատելու» երաշխիք են տվել: Միաժամանակ հայտարարել են, թե անընդունելի են համարում, որ ՆԱՏՕ-ում իրենց գործընկեր Նիդերլանդները դասալիքների համաr դառնան «ապահով նավահանգիստ»: Նիդերլանդների հանրային հեռուստաընկերությունը հայտնել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո 100-ից ավելի թուրք սպաներ Արևմտյան Եվրոպայի երկրներից ապաստան ստանալու դիմում են տվել:


Գերմանիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազաներում գտնվող 40, իսկ Բրյուսելում ՆԱՏՕ-ի ռազմաբազայում 86 թուրք զինվորականներ հրաժարվել են վերադառնալ երկիր:

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ